Հրապարակվել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

25.10.2023 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ապրանքացանկ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ թարմացվել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը:

ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» (իրավաբանական անձանց համար) բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների եւ սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձեւավորվել է մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։

Նշվում է, որ ցանկում ներառված է 37 939 ապրանքատեսակ:
Դիտում՝ 2875

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW