Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցք» ունենալ

25.10.2023 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցքի» նախագիծ իրագործել, հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։

Նա նշել է, որ ռուսական առեւտրի վերակողմնորոշումը դեպի արեւելյան եւ հարավային երկրներ համարում է «կատարված փաստ» եւ մատնանշել է բարեկամ երկրների հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում ապրանքների տեղաշարժն արագացնելու նախագծերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Նա, մասնավորապես, առանձնացրել է  «Պարզեցված մաքսային միջանցք» նախագծերը Ադրբեջանի, Իրանի, Սիրիայի, Ուզբեկստանի, Չինաստանի եւ Թուրքիայի հետ։

Պարզեցված մաքսային միջանցքը ենթադրում է վարչական ծանրաբեռնվածության եւ մաքսային հսկողության միջոցների կիրառման հաճախականության նվազեցում ապրանքների հայտարարագրման ժամանակ: Այն կարող է գործել ինչպես բոլոր ապրանքների, այնպես էլ դրանց առանձին խմբերի վրա:
Դիտում՝ 4696

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW