Apricot Capital-ը ԶԼՄ-երի համար անցկացրել է «Ներդրումներ. Ինչ, որտեղ, երբ եւ ինչպես» դասընթաց

25.10.2023 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Apricot Capital #դասընթաց
Հայաստանյան Apricot Capital լիցենզավորված ներդրումային ընկերությունը Ֆինանսական գրագիտության բարձրացման եւ Հայաստանում ներդրումային մշակույթի զարգացմանն ուղղված դասընթաց էր կազմակերպել՝ հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելն արագորեն զարգանում է ամբողջ աշխարհում։ Բայց այս պրակտիկան Հայաստանում դեռեւս այնքան էլ զարգացած չէ, պատճառը, հիմնականում, թերի իրազեկված լինելն է։

Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գեւորգյանի խոսքով՝ իրազեկվածության բարձրացման գործում շատ կարեւոր է նաեւ ԶԼՄ-ների, մեդիայի աշխատանքն ու ներգրավվածությունը.

«Apricot Capital-ի նպատակներից մեկն է տարածել ու հասանելի դարձնել ներդրումային գործիքներն ու ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան ինքնուրույն կատարել ներդրումներ եւ արդյունավետ կառավարել իրենց խնայողությունները։ Եվ իրազեկվածության համատեքստում շատ կարեւոր է ԶԼՄ-երի դերը։ Այդ պատճառով էլ մենք որոշեցինք նախաձեռնել այս դասընթացը, կիսվել հետաքրքիր տեղեկատվությամբ ու, իհարկե, լսել նաեւ լրագրողների կարծիքը՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել միասին, ինչպես կարող ենք համագործակցել վերը նշված նպատակներին հասնելու համար»։


Վաչիկ Գեւորգյանը խոսեց, թե ինչ դիրքում է Հայաստանը ներդրումային քարտեզում, պատմեց առաջատար ներդրումային շուկաների, երկրների եւ ընկերությունների մասին, կիսվեց՝ ինչ միտումներ կան դաշտում եւ անդրադարձավ վերջին շրջանում մեծապես քննարկվող ֆինթեքի ոլորտին, թվային փոխակերպման միտումներին եւ դրանց ազդեցությանը ներդրումներին վրա։

Apricot Capital ընկերության հաշվի կառավարիչ Տաթեւիկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ տարածված միֆեր կան ներդրումների վերաբերյալ, ինչ ռիսկեր ու հնարավորություններ, եւ թե ինչպես արդյունավետ կառավարել սեփական միջոցներն ու կատարել գրագետ ներդրումներ։

Apricot Capital-ի պրոդուկտի ղեկավար Ռուզաննա Կիրակոսյանը հանգամանալից պատմեց, թե ինչ է  Apricot Capital բջջային հավելվածը, ինչպես է աշխատում եւ ինչպես օգտվել դրանից, ինչպես նաեւ խոսեց մեծ տարածում ունեցող մարժային առեւտրի մասին։ Նա նաեւ անդրադարձավ մեր օրերում կարեւոր թեմաներից մեդիագրագիտությանը, եւ նշեց, թե ինչ աղբյուրներից կարելի է օգտվել ֆինանսական ոլորտի մասին հավաստի տեղեկություն ստանալու համար։


Դասընթացի մասնակիցները հնարավորություն էին ստացել Apricot Capital հավելվածում ունենալ Demo օգտահաշիվ եւ վիտուալ գումար՝ սեփական փորձով ներդրումներ կատարելու, արժեթղթեր ձեռք բերելու շուկայի նորություններին ծանոթանալու համար։

Լրագրողները խոսնակներին ուղղեցին իրենց հուզող հարցերը ներդրումային ոլորտի մասին, քննարկեցին, թե ինչպես կարելի է բարձրացնել իրազեկվածությունն ու ինչը կարող է նպաստել, որ մեդիա հանրույթն ավելի հետաքրքրված լինի դաշտում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ։ Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գեւորգյանը նաեւ նշեց, որ նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու եւ ներգրավելու են ավելի մեծ լսարաններ ու մասնագետներ՝ ոլորտի մասին ավելի հաճախ խոսելու եւ միջազգային միտումների զարգացմանը համընթաց քայլելու համար։

Դասընթացի ավարտին ԶԼՄ ներկայացուցիչները մասնակցեցին փոքրիկ քուիզի՝ ստուգելու ստացած գիտելիքներն ու ստացան անակնկալ նվերներ։

***

Apricot Capital-ը Հայաստանում 2022 թվականին գրանցված եւ լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրում է համապարփակ ֆինանսական ծառայություններ՝ ներառելով բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման եւ խորհրդատվական ծառայություններ: Թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ եւ փորձ ունեցող լավագույն մասնագետներից։ Կենտրոնանալով նորարարության եւ հաճախորդամետ լուծումների վրա՝ Apricot Capital-ը շարունակում է սահմանել ոլորտի չափանիշները եւ ներկայանալ որպես՝  Հայաստանում  ներդրումային գործիքներ եւ արդյունավետ հարթակ տրամադրող ընկերություն։
Դիտում՝ 5105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW