Career City Fest-ն այս տարի կանցկացվի հատուկ ձեւաչափով։ Կազմակերպիչները հայտնում են, որ արտահերթ Career City Fest-ը մեկ հարթակում կհամախմբի բոլոր այն ընկերություններին, կրթական հաստատություններին եւ կազմակերպություններին, որոնք պատրաստ են աջակցել Արցախահայությանը կրթության, աշխատանքի եւ սոցիալական ոլորտներում, ինչպես նաեւ կարիերայի զարգացման հնարավորություններ փնտրող բոլոր անձանց։Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, ժամը 11:30-ից 19:00-ը Մերիդիան էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1)։Արտահերթ Career City Fest-ին կներկայացվեն ընկերությունների ազատ հաստիքները, կրթական ու աջակցության ծրագրերը, աշխատանքի դիմելու եւ մասնագիտական խորհրդատվություններ։Կոնֆերանսի առաջին հատվածում կներկայացվի Հայաստանի 2023-2030 թթ. զբաղվածության ռազմավարությունը եւ Զբաղվածության ակտիվ ծրագրերը։Խոսնակներն են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, CIVITTA Armenia-ի գործընկեր Սեւակ Հովհաննիսյանը, «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության գործընկեր եւ ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ՄԱԶԾ ImpactAim աքսելերատորի ղեկավար Նարեկ Մանուկյանը։Կլինի նաեւ «Պետությունը որպես գործատու. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկում, որին կմասնակցեն`ՀՀ ՆԳՆ ոստիկանության անձնակազմի մասնագիտական պատրաստությանկազմակերպման բաժանմունքի պետ Անահիտ Կարապետյանը, ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Սարգսյանը, ՀՀ ներդրումային խորհրդի նախագահ Հովսեփ Պատվականյանը, ՀՀ ԲՏԱ ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Հրանուշ Վարդանյանը։Միջոցառման մասնակցությունն ազատ է ինչպես ընկերությունների, այնպես էլ այցելել ցանկացող անհատների համար։Միջոցառումը նախաձեռնել են Skill - Event Marketing Company-ն եւ Մերիդիան էքսպո կենտրոնը։Միջոցառման մանրամասները եւ ամբողջական օրակարգը հասանելի են այս հղումով: Tweet Դիտում՝ 1344