Հայաստանը կարեւորում է երկաթուղային ենթակառուցվածքների միմյանց ինտեգրման գործընթացը

24.10.2023 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանը կարեւորում է երկաթուղային ենթակառուցվածքների միմյանց ինտեգրման գործընթացը:

Այդ մասին հոկտեմբերի 23-ին Թեհրանում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը:
 
«Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով ապահովելով իր տարածքով անցնող երկաթուղու հասանելիությունը տարածաշրջանային մյուս երկրների, ինչպես նաեւ այլ միջազգային անցման համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարեւոր է նաեւ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաեւ Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը», - ասել է Արարատ Միրզոյանը:
Դիտում՝ 1021
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW