«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Global Banking & Finance Review ամսագրի կողմից ճանաչվել է 2023 թվականի Հայաստանի լավագույն միկրոֆինանսական ծառայություններ առաջարկող ընկերությունը:««Կամուրջ»-ն իր գործունեության շուրջ 25 տարվա ընթացքում միշտ կարեւորել է մրցակցային առավելությունները, փորձել է զարգանալ եւ շուկայում առաջարկել մրցակցային պրոդուկտներ: Մենք շարունակելու ենք աշխատանքը, որպեսզի պահպանենք մեր առաջադեմ դիրքերը Հայաստանի ֆինանսաբանկային շուկայում»,- նշել է «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը:Global Banking & Finance Awards մրցանակները յուրաքանչյուր տարի շնորհվում են շարունակական զարգացում ապահովող, նորարար, առաջադեմ ընկերություններին՝ հաշվի առնելով նրանց ռազմավարությունը եւ ձեռքբերումները: Մասնագետներից բաղկացած մրցանակաբաշխության ժյուրին ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին՝ ըստ հստակ սահմանված չափանիշների եւ ընտրում հաղթողին։ Tweet Դիտում՝ 6518