Կառավարությունն այսօր որոշել է եւս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրելու ժամկետը:Համաձայն գործող օրենքի, ժամկետն ավարտվում է 2024 թ. հունվարի 1-ին։ Առաջարկվում է եւս 3 տարով երկարաձգել ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակելու ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, ինչպես նաեւ օգտվել այլ փոխհատուցման ծրագրերից։Ներկայում աջակցություն է ստանում սահմանամերձ 23 համայնքի 82 բնակավայր։ Tweet Դիտում՝ 1465