ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի տեմպերը մինչեւ տարեվերջ բարձր կմնան
18.10.2023 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.wineenthusiast.com/

«Սեպտեմբերի 12-ին ՀՀ Կենտրոնական բանկը երրորդ անգամ անընդմեջ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 9,5%: Դրամավարկային պայմանների թուլացումը կնպաստի գների աճի արագացմանը մինչեւ 2023 թվականի վերջ - 2024 թվականի սկիզբ: Միեւնույն ժամանակ, գնաճամետ ռիսկերը, որոնք ի հայտ եկան այս տարվա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին, կսահմանափակեն դրամավարկային քաղաքականությունը մեղմելու կարգավորիչի հնարավորությունները»,- ասվում է ԵԱԶԲ-ի Մակրոտնտեսական ուսումնասիրության նոր թողարկման մեջ:
«Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է նախորդ տարվա աճից հետո, սակայն շարունակում է բարձր մնալ։ Հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվությունն աճել է 10,4%-ով։ Հիմնական դեր է խաղացել ծառայությունների ոլորտը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային տրանսպորտի եւ հանրային սննդի արտադրանքի ընդլայնման պայմաններում: Բանկային ոլորտում եւ մշակող արդյունաբերությունում անկումը շարունակվել է օգոստոսին՝ անցյալ տարվա այս ոլորտների զգալի ընդլայնումից հետո: Միեւնույն ժամանակ, շինարարության աճը մնում է կայուն՝ հիփոթեքային վարկավորման բարձր մակարդակի ֆոնին»,- ասվում է փաստաթղթում։
Հեղինակները նշում են, որ Հայաստանի տնտեսությանը շարունակում են աջակցել դրամական մուտքերի էական ծավալները։
«Հայաստանի տնտեսության աճի տեմպերը բարձր կմնան մինչեւ տարեվերջ։ Կա նաեւ ՀՆԱ-ի ավելի բարձր մակարդակ ձեւավորվելու հավանականություն՝ պայմանավորված Ղարաբաղի բնակչության Հայաստան վերաբնակեցման համատեքստում սպառողական պահանջարկի աճի հետ»,- նշում են ԵԱԶԲ տնտեսագետները։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: