Ամերիաբանկը 100 միլիոն դրամի աջակցություն կտրամադրի Շիրակում ապաստանած արցախցիներին

18.10.2023 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Արցախ #աջակցություն
Ամերիաբանկի թիմը ստեղծել է աշխատանքային խումբ, որն ուղեւորվելու է Շիրակի մարզ` ծանոթանալու եւ տեղում գնահատելու մարզի 6 համայնքներում` Անիում, Ախուրյանում, Գյումրիում, Աշոցքում, Ամասիայում եւ Արթիկում ապաստանած արցախցի մեր հայրենակիցների կարիքները:

Որպեսզի  աջակցությունը կրի համակարգված եւ հասցեական բնույթ, բանկի աշխատանքային խումբն առանձնացրել է այն ընտանիքները, որոնք այս պահին հատկապես ունեն աջակցության եւ հոգատարության կարիքը.

- Միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքներ,
- 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ:

Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստան գտած այս ընտանիքներին կտրամադրվի 100 միլիոն դրամի աջակցություն, որը կուղղվի նրանց առաջնային կարիքների բավարարմանը:
Դիտում՝ 2148

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW