Իմփաքթ Հաբ Երեւանում տեղի է ունեցել Social Impact Award Armenia-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման եւ մրցանակաբաշխության միջոցառումը:Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ եւ իրականացվում Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից՝ Իմփաքթ Հաբ Երեւանի հետ համատեղ։ Այս տարվա մրցանակաբաշխությանը նշանակալի ներդրում է ունեցել ԱրարատԲանկը:«Social Impact Award-ը հիշեցնում է մեզ հավաքական բարեկեցության կարեւորության մասին, իսկ մենք միայն ուրախ ենք, որ այս ինքնատիպ նախաձեռնության մաս ենք կազմում։ Միասնական ջանքերով մենք կարող ենք ստեղծել մի միջավայր, որտեղ սոցիալական ձեռներեցությունը կզարգանա, որտեղ ավելի մեծ աջակցություն կստանան սոցիալական խնդիրներ հասցեագրող նորարարական լուծումները, եւ որտեղ բիզնեսի ուժը կաշխատի հանուն հասարակության բարօրության», - ասել է ԱրարատԲանկի հասարակայնության հետ կապերի գծով գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը:Այս տարվա Social Impact Award Armenia-ի հաղթողներն են՝Ժյուրիի մրցանակի հաղթող՝ AdapteonԺյուրիի մրցանակի հաղթող՝ Contests LabԺյուրիի մրցանակի հաղթող՝ Gyugh.orgՀամայնքային քվեարկության մրցանակի հաղթող՝ RefillSocial Impact Award 2023-ի յուրաքանչյուր հաղթողին շնորհված 1500 եվրոյին համարժեք դրամական մրցանակը՝ ընդհանուր առմամբ 6000 եվրո, ֆինանսավորվել է ԱրարատԲանկի կողմից:Մրցանակաբաշխությանը մասնակցում էին Արարատ Բանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը, ԱրարատԲանկի Վաճառքի եւ բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Սուրեն Բաբաջանյանը, Հայաստանում EVPA ներկայացուցիչ Նազարեթ Սեֆերյանը, Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը, պետական եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։ Tweet Դիտում՝ 5780