Վարկային արձակուրդ՝ Converse SME վարկատեսակի շրջանակում

13.10.2023 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարկային արձակուրդ #Converse SME
Կոնվերս Բանկն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին առաջարկում է օգտվել ֆինանսավորման Converse SME պրոդուկտից նոր պայմաններով: Դրանք լրամշակվել են՝ հաշվի առնելով բիզնեսի կարիքները եւ ֆինանսների ներգրավման հնարավորությունները:

Ինչպես հայտնել են բանկից, պրոդուկտի շրջանակում հնարավոր է տարեկան մեկ անգամ օգտվել վարկային արձակուրդից. չկատարել վարկի մայր գումարի եւ տոկոսագումարի մարում՝ գումարն ուղղելով բիզնեսի անխափան գործունեության ապահովմանը, ընդլայնմանը կամ զարգացմանը:

«Այս հնարավորության ներդրման արդյունքում Կոնվերս Բանկի հաճախորդներն անհրաժեշտության դեպքում կկարողանան արագ արձագանքել բիզնեսի պահանջներին եւ ֆինանսական հավելյալ ներդրումների կարիքը բավարարել առանց նոր միջոցների ներգրավման՝ ընդամենը օգտվելով վարկային արձակուրդի հնարավորությունից»,- ասել են բանկում:

Converse SME պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5,000,001-ից 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը մինչեւ 180 ամիս է:

Այլ մանրամասներ կարող եք իմանալ՝ այցելելով բանկի կայք կամ զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2428

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW