Տիգրան Սարգսյանը ազդարարել է ԵԱԶԲ թվային նախագծերի մրցույթի մեկնարկը

13.10.2023 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը Աստանայում կայացած Digital Bridge 2023 ֆորումում ազդարարել է ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի թվային նախագծերի հերթական մրցույթի մեկնարկը եւ հրավիրել է ԵԱԶԲ երկրների թվային ընկերություններին ակտիվ մասնակցել դրան:

Մրցույթի մանրամասները հասանելի են https://fci.eabr.org/projects/competition/ հղումով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը լրանում է 2023 թվականի նոյեմբերի 20-ին։

ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամը, որի գործունեությունը կանոնակարգում է Տիգրան Սարգսյանը, ստեղծվել է 2020 թվականի հունիսին։

Հիմնադրամի նպատակն է աջակցել ԵԱԶԲ անդամ երկրների թվային փոխակերպման գործիքների եւ պրակտիկայի ձեւավորմանը: Հիմնադրամի հաջողված նախագիծը «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի հավելվածն է, որը կիրառվում է ԱՊՀ 9 երկրներում։
Դիտում՝ 7871

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW