Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ: «Պետական տուրքի նոր դրույքաչափով կիրառման արդյունքում հնարավոր կլինի մաքսային վարչարարությունն իրականացնել առավել արագ եւ արդյունավետ, քանի որ մաքսային մարմնի կողմից էլ թողունակության ավելացման առումով իրականացվել են բեռնաթափման ծավալների ընդլայնմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաեւ սպասարկող անձնակազմի համալրում:Նախագծի համաձայն` առաջին օրվա համար պետական տուրք չի գանձվի՝ դրանով խրախուսելով ավտոմեքենաների մաքսազերծումը մեկօրյա ժամկետում իրականացնելը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմնի կողմից մաքսատուն-վարչության տարածքից տրանսպորտային միջոցների բացթողումն իրականացնել մաքսատուն-վարչության տարածքի համար նախատեսված թողունակությանը համապատասխան»,- ասված է նախագծում: Tweet Դիտում՝ 3328