Սեպտեմբերին Արցախի դեմ լայնածավալ հարձակման հետևանքով Ղազարյանների և Սարգսյանների ընտանիքում մեծ ողբերգություն տեղի ունեցավ։ Հրետակոծության հետևանքով զոհվեցին Ղազարյանների երկու որդիները՝ 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը։Սարգսյանների ընտանիքի համար ողբերգական հետևանք ունեցավ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում բռնկված ուժեղ պայթյունը։ 4 անչափահաս երեխաների ծնողները` 51-ամյա Սաշա Սարգսյանը և 45-ամյա Լիանա Սարգսյանը 4-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվեցին Սյունիք, սակայն նրանց կյանքը փրկել չհաջողվեց։ Այժմ 4 անչափահաս երեխաների խնամքը նրանց տատիկի ուսերին է։Այս ընտանիքներում տեղի ունեցած ողբերգությունն անտարբեր չթողեց Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներին։ Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Սարգսյաններին և Ղազարյաններին ՝ բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր ընտանիքի 25 մլն ՀՀ դրամ տրամադրելով։«Հենց այսպես՝ օգնության ձեռք մեկնելով, մեր միասնությամբ միայն կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր, ամուր և տոկուն մնալ, պատրաստ լինել վերակառուցելու և ստեղծելու ավելի պայծառ ապագա բոլորիս համար»,- ասված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ Վահե և Վիգեն Բադալյանները «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներն են։ Tweet Դիտում՝ 1895