Ավարտվեց «Երևան Օփեն 2023» շախմատի միջազգային բաց առաջնությունը, որի գլխավոր հովանավորն էր Ֆասթ Բանկը։ «Երևանի շախմատի ֆեդերացիա»-ի կողմից կազմակերպված մրցաշարի շրջանակներում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը լավագույնի կոչման համար պայքարեցին 13 երկրի շուրջ 290 շախմատիստներ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր։ «Մերիդիան» Էքսպոկենտրոնում կայացած բաց առաջնության մրցաշար Ա.-ի մասնակցության իրավունք ստացան 2100 և ավելի ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստներ: Մրցաշար Բ.-ի մասնակցության իրավունք ստացան 2200 և ցածր ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստները: Բլից մրցաշարի մասնակցության իրավունք ունեին ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող բոլոր շախմատիստները։ «Երևան Օփեն 2023»-ն անցկացվեց շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Վերջին՝ 9-րդ տուրում միմյանց հետ մրցեցին առաջատարները՝ 6,5 միավոր վաստակած Կարեն Գրիգորյանն ու հնդիկ գրոսմայստեր Պրանեշը: Հայ մարզիկը հաղթեց այս մրցավեճում և 7,5 միավորով նվաճեց չեմպիոնի կոչումը:«Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել հայկական սպորտի, մասնավորապես, շախմատի լավագույն ավանդույթների պահպանմանը, խթանել Հայաստանի՝ համաշխարհային քարտեզում որպես շախմատային երկիր իր դիրքերի ամրապնդմանը և հայ շախմատիստների անունն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելուն ուղղված քայլերը»,- ասված է Բանկի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1476