«Մակրոտնտեսական կայունության հետ կապված խնդիրներ չունենք»

09.10.2023 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան #մակրոտնտեսական կայունություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մակրոտնտեսական կայունության հետ կապված խնդիրներ չունենք»:

Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ունեցած ելույթում վարչապետն ասել է, որ արդարադատության ոլորտում կատարվող բարեփոխումները նաև տնտեսական զարգացումը խթանելու նպատակ ունեն.

«Բոլորը պետք է հնարավորություն ունենան ազատորեն պատշաճ և օրինական տնտեսական գործունեություն ծավալել: Ի հեճուկս մեր բոլոր անվտանգային մարտահրավերների՝ մենք տնտեսական, մակրոտնտեսական կայունության հետ կապված խնդիրներ չունենք: Դա ունի միայն մեկ պատճառ, որովհետև իսկապես Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսվարման հնարավորություն կա, և այն մեզ հնարավորություն տվեց, թույլ տվեց, որպեսզի մակրոտնտեսական կայունությունն ապահովվի, որպեսզի սրանից բխող շղթայական նեգատիվ էֆեկտներ չունենանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 4326

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW