Հրապարակվել է Հայաստանի կայուն (հարատեւ) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը
06.10.2023 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ triprated.ru

ԿԲ-ից հայտնել են, որ ճանապարհային քարտեզը կայուն ֆինանսավորմանն անցման գործընթացում ՀՀ կենտրոնական բանկի շարունակական հանձնառության կարեւոր ուղենիշ է։
Հայաստանի կայուն (հարատեւ) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը բաղկացած է չորս առանցքային հենասյունից, այն է՝
• Մոբիլիզացնել ֆինանսավորումը. հեշտացնել կապիտալի ռիսկի վրա հիմնված, շուկայամետ եւ հարատեւ հոսքը արդյունաբերություն եւ այլ ոլորտներ, որոնք համահունչ են Հայաստանի ածխածնի արտանետման նվազեցման հավակնություններին:
• Ընդլայնել շուկաները. աջակցել գիտելիքների փոխանցմանը, նվազեցնել տեղեկատվական անհամաչափությունները, ապահովել շուկայի նկատմամբ վստահությունը եւ ամրապնդել կայուն ֆինանսավորման համար նպաստավոր միջավայր:
• Ներդնել կայուն զարգացման սկզբունքները. ուղղորդել ֆինանսական հատվածի մասնակիցներին իրենց բիզնես որոշումերի մեջ բնապահպանական սոցիալական կառավարման (ESG) սկզբունքների ներդրման հարցում:
• Ձեւավորել իրազեկում եւ գիտելիք. բարձրացնել հարատեւման ռիսկերի եւ հնարավորությունների մասին իրազեկության մակարդակը Հայաստանում, զարգացնել կարողությունները ՀՀ կենտրոնական բանկի ներսում եւ ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում:
Նշվում է, որ բերված հենասյուների հիման վրա մշակվել է գործողությունների ծրագիր, որը ՀՀ կենտրոնական բանկը կիրականացնի համապատասխան շահագրգիռ մարմինների հետ համագործակցությամբ։
Ճանապարհային քարտեզին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: