Երեւանում քննարկվել է ավանդների ապահովագրման միջազգային լավագույն փորձը
06.10.2023 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

Փորձագիտական խումբն ուսումնասիրում եւ քննարկում է ավանդների ապահովագրման ոլորտին վերաբերող օրենսդրությունները, միջազգային լավագույն փորձը, գնահատում է ԵԱՏՄ երկրների ավանդների ապահովագրման համակարգերի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, այն է՝ Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիայի (International Association of Deposit Insurers) կողմից ստեղծված ավանդների ապահովագրման արդյունավետ համակարգերի հիմնարար սկզբունքներին:
Մինչ այժմ փորձագիտական խմբի աշխատանքների շրջանակներում քննարկվել են շուրջ 24 փորձագիտական եզրակացություն, որոնցից հաստատվել են 18-ը։ 2023 թվականի ընթացքում հաստատված թեմաները հինգն են։
Երեւանյան նստաշրջանի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը։
Առկա եւ հեռակա կարգով անցկացվող նիստին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի ավանդներ ապահովագրող կազմակերպությունների ներկայացուցիչները, ՀՀ Կենտրոնական բանկի եւ Ղազախստանի Ազգային բանկի ներկայացուցիչները։
Միջոցառմանը տեսակապով մասնակցություն ունեցավ նաեւ ավանդների ապահովագրման ոլորտի միջազգային փորձագետ, Գերմանիայի բանկերի ասոցիացիայի ներկայացուցիչ Դիրկ Կուպեյը, ով հանդիսանում է Եվրոպայի ավանդներ ապահովագրողների ասոցիացիայի նախաձեռնողն ու ստեղծողը։ Նա ներկայացրեց ԵՄ ավանդների ապահովագրման դիրեկտիվը, դրանում նախատեսված փոփոխությունները:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: