Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ:Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ կատարված փոփոխությունների (վերաբերում են Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ղրղզստանից տարբերվող երկրների ապրանքների արտահանման մաքսատուրքերին) արդյունքում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով Ռուսաստանից ցամաքային տրանսպորտով Հայաստան այդ ապրանքները տեղափոխելու դեպքում դրանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպման գործառնությունները (այդ թվում` տարանցման հայտարարագրի գրանցումը) ենթակա են իրականացման ապրանքներն ուղարկող սուբյեկտի (այլ կերպ ասած ապրանքները վաճառողի) գտնվելու վայրը սպասարկող մաքսային մարմնում: Այսինքն` հոկտեմբերի 1-ից այդ ապրանքների մաքսային գործառնությունները (տարանցման հայտարարագրի գրանցումը) այլեւս չեն կարող իրականացվել Ռուսաստանից ելքի սահմանային մաքսային կետերում (այդ թվում` Վերին Լարսի մաքսային կետում), ինչպես մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 1-ը տեղի էր ունենում: «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վերը նշված ապրանքների համար տարանցման հայտարագրերը ենթակա են ներկայացման ապրանքներն ուղարկող սուբյեկտի գտնվելու վայրի մաքսային մարմին, քանի որ նշված մաքսային գործառնության իրականացումը Ռուսաստանի սահմանային կետերում (այդ թվում՝ Վերին Լարսի անցումային կետում) Ռուսաստանի մաքսային մարմինները չեն իրականացնելու»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:Ապրանքների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 1934