ԱրարատԲանկը տեղահանված արցախցիների գրավադրած ոսկյա զարդերը կշարունակի վերադարձնել Երեւանում

04.10.2023 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #ոսկյա զարդ #արցախցի
Արցախի դեմ թշնամու կողմից սեպտեմբերի 19-ից մեկնարկած ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԱրարատԲանկը դեռ տեղահանման օրերին որոշում էր կայացրել վերադարձնել այդ պահին Արցախում գտնվող վարկառուների գրավադրված ոսկյա զարդերը։

«Բռնի տեղահանման օրերին Ստեփանակերտ մասնաճյուղ դիմած ավելի քան 400 վարկառուի վերադարձվել են ոսկյա զարդերը, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։ ԱրարատԲանկի ջանքերի շնորհիվ Ստեփանակերտ մասնաճյուղում գրավադրված ոսկյա զարդերը, որոնք չեն բաժանվել Ստեփանակերտ մասնաճյուղում, տեղափոխվել են Երեւան։ ԱրարատԲանկի վարկառու հանդիսացող այն արցախահայերը, ում ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել մոտենալ Ստեփանակերտ մասնաճյուղ, անձը հաստատող փաստաթղթով պետք է ներկայանան Պարոնյան 21/1 հասցեում գործող «Զարգացում» մասնաճյուղ»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

ԱրարատԲանկը հոկտեմբերի 4-ից վերսկսել է ոսկյա զարդերի վերադարձման գործընթացը Երեւանում՝ Պարոնյան 21/1 հասցեում գործող «Զարգացում» մասնաճյուղում։
Դիտում՝ 7222
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW