Evocabank-ն արցախցիներին կտրամադրի անվճար քարտեր

04.10.2023 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #արցախցի #անվճար քարտ
Evocabank-ն արցախահայությանը տրամադրում է անվճար քարտեր՝ առանց տարեկան սպասարկման վճարի եւ 0% կանխիկացման միջնորդավճարի Evoca բանկոմատներից։

Բանկից հայտնել են, որ Evoca քարտերի միջոցով արցախահայությունը կարող է ստանալ ՀՀ կառավարության որոշմամբ 100 հազար դրամ միանվագ աջակցություն։

«Արցախի մեր այն հայրենակիցները, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը կփոխանցվի իրենց մոտ ներկա պահին գործող քարտերին»,- ասված է հաղորդագրությունում։

Գումարի տրամադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիտում՝ 3075

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW