Իդրամն Արցախի հայերին աջակցելու համար ՎԻՎԱ հիմնադրամին է փոխանցել 5 մլն դրամ

29.09.2023 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #ՎԻՎԱ հիմնադրամ #Արցախ
Արցախից բռնի տեղահանված բնակիչների կենսական խնդիրները հաշվի առնելով՝ Իդրամ ընկերությունը «ՎԻՎԱ - բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամին է փոխանցել 5 մլն դրամ։

Իդրամից հայտնել են, որ «ՎԻՎԱ - Բժիշկներն ու Կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը բազմամյա փորձ ունի արտակարգ իրավիճակներում մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու հարցում՝ կազմակերպելով բժիշկների եւ կամավորների գործունեությունը այն վայրերում, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում։

«Արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների եւ դրանց հետեւանքով բռնի տեղահանության պատճառով մեր հայրենակիցների առջեւ կենսական խնդիրներ ու բարդ մարտահրավերներ են ծառացել։ Սա հենց այն պահն է, երբ բոլորս պիտի միավորենք մեր ջանքերը՝ հնարավորինս արդյունավետ, արագ ու կազմակերպված աջակցություն ցույց տալու համար մեր հայրենակիցներին», - նշել է Իդրամ ընկերության բաժնետեր Լալա Բախշեցյանը։

«ՎԻՎԱ - Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Օգանեսյանն էլ ասել է, որ այսօր յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել մեր հայրենակիցների աջակցության գործում.

«Մտածված, տեղին ու ճիշտ կազմակերպված օգնություն ցուցաբերելն առաջնային նշանակություն ունի։ Ցավոք՝ այսչափ բարդ իրավիճակում մարդիկ հաճախ չգիտեն՝ ինչպես օգնել, ինչ անել, ինչի կարիք ունեն տեղահանված ընտանիքները, վիրավորները, զոհերի ընտանիքները։ Մենք բազմամյա փորձ ունենք արտակարգ իրավիճակներում կամավորների եւ բժիշկների աշխատանքը կոորդինացնելու եւ ճիշտ ուղղությամբ տանելու, ուստի բարձր ենք գնահատում Իդրամ ընկերության վստահությունն ու օգնությունը հենց մեր միջոցով»:

Հիմնադրամը հովանավորել եւ աջակցության ծրագրին սատարել կարող է յուրաքանչյուրը՝ անցնելով հղումով եւ ընտրելով աջակցության նախընտրելի տարբերակը։

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 8939
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai