ՍԿՈԼԿՈՎՈ դպրոց. անվիճելի է Վարդանյանի ներդրումը գործարար համայնքի զարգացման գործում

29.09.2023 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԿՈԼԿՈՎՈ #Ռուբեն Վարդանյան
ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցը հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Ռուբենը դպրոցի գաղափարական ոգեշնչողն է եւ դրա գոյության 17 տարիների ընթացքում հանդիսանում է դպրոցական կյանքի ակտիվ մասնակից, մենտոր ու օրինակ է ծառայում շատ շրջանավարտների համար։

Ռուսաստանում եւ դրա սահմաններից դուրս Ռուբենը ճանաչված մարդասեր եւ բարերար է, անվիճելի է նրա ներդրումը գործարար համայնքի զարգացման գործում:

Դպրոցը հույս ունի, որ ճգնաժամային իրավիճակը, որում նա հայտնվել է, շուտափույթ կհանգուցալուծվի եւ նա բարեհաջող կվերադառնա իր ընտանիքի մոտ»,- ասված է հայտարարության մեջ։
Դիտում՝ 12801

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW