“ՄԻԿԱ Ցեմենտ” ընկերությունը վերսկսել է արտահանումը Վրաստան

17.12.2008 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՄԻԿԱ Ցեմենտ” ընկերությունը վերսկսել է արտահանումը Վրաստան եւ շարունակում է բանակցություններ վարել իր արտադրանքը Ռուսաստան մատակարարելու վերաբերյալ:

Այդ մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում հայտնել է “ՄԻԿԱ Ցեմենտի” գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, ցեմենտի արտահանումը Վրաստան կազմում է օրական 5-6 վագոն, ինչը զիջում է արտահանման նախկին ծավալներին: Նաիրա Մարտիրոսյանը նշել է, որ ցեմենտի` Վրաստան արհահանման վերսկսումը հնարավոր է դարձել “Հարավկովկասյան երկաթուղու” կողմից սակագների իջեցման արդյունքում:

Դիտում՝ 12307

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW