HENDERSON ընկերության նախագահ Ռուբեն Հարությունյանը աջակցություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված Ռուբեն Վարդանյանին։«Արցախի ժողովրդի համար ամենադժվար օրերին Ռուբեն Վարդանյանն որոշեց լինել նրա կողքին՝ փորձելով կասեցնել հումանիտար աղետը եւ այդ տարածաշրջանի բնիկ բնակչության գաղթը, օգնել գտնել այդ բազմաչարչար հողի վրա հայերի և հայերի համատեղ բնակության բանաձեւը՝ կողք կողքի, բայց ոչ միասին։Դրա փոխարենը մեկ շաբաթվա ընթացքում ունենք Արցախի վերաինտեգրման հետեւյալ արդյունքները.- հարյուրավոր զոհեր և հազարավոր վիրավորներ,- Արցախից ավելի քան 50 հազար փախստական արդեն տեղափոխվել է Հայաստան,- Փախստականներով մեքենաների անվերջ հոսքը դեպի Հայաստան շարունակվում է։Ես կանգնած եմ Ռուբեն Վարդանյանի կողքին եւ նրա հետ միասին»,- ասել է Ռուբեն Հարությունյանը։ Tweet Դիտում՝ 4890