Ռուբեն Վարդանյանի կինը հաստատել է նրա ձերբակալությունը Ադրբեջանի կողմից

27.09.2023 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան # Վերոնիկա Զոնաբենդ
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ:

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար եւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել եւ գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր դուրս գալ Արցախից ադրբեջանական օկուպացիայից փրկվող տասնյակ հազարավոր այլ հայերի հետ։ Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, զրկանքներ կրել, նրանց հետ պայքարել գոյատեւման համար։ Աղոթում եմ, որ ամուսնուս ազատ արձակեն և խնդրում եմ ձեր աջակցությունը», - ասել է Վերոնիկա Զոնաբենդը:
Դիտում՝ 10311

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW