IDBank-ն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է IDream կրթական ծրագիրը ուսանողների համար։ Նպատակն է ուսանողներին տալ տեսական եւ պրակտիկ գիտելիքներ, իսկ ծրագրի լավագույն մասնակիցները հնարավորություն են ստանում անցնել աշխատանքի IDBank-ում։Հոկտեմբերի 2-ին կմեկնարկի IDream 8 ծրագիրը, որին զուգահեռ IDBank-ը հայտարարում է IDream 9 ծրագրի մեկնարկի մասին. այն նախատեսված կլինի հատուկ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան ավելի լավ ծանոթանալու ֆինանսաբանկային ոլորտին։ Բանկի Մարդկային կապիտալի կառավարման տնօրենի պաշտոնակատար Սոնա Մանուչարյանն ասել է.«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այսօր ունեն ոչ միայն կացարանի, այլեւ աշխատանքի խնդիր։ Ունենք 50-ից ավելի թափուր հաստիք․ խնդրում եւ հորդորում եմ արցախցի մեր հայրենակիցներին անպայման դիմել, ուղարկել ինքնակենսագրականները։ Աշխատանքային նկարագրին համապատասխանելու դեպքում IDBank-ը նրանց առաջնահերթություն կտա։Նաեւ հատուկ արցախցի երիտասարդների համար մեկնարկում է մեր IDream ծրագիրը, որի ընթացքում 2-3 ամիս նրանց համար տեսական եւ գործնական դասընթացներ կանցկացնեն բանկի ղեկավար կազմը, լավագույն մասնագետները։ Երիտասարդները հստակ պատկերացում կկազմեն ֆինանսաբանկային ոլորտի, դրա առանձնահատկությունների մասին եւ, իհարկե, մի քանի անգամ ավելի մեծ հնարավորություն կունենան դառնալ IDBank-ի աշխատակից։ Ծրագրի մասնակցության ժամանակ ուսանողները նաեւ կվճարվեն, որը ծրագրի անբաժանելի մասն է։ Բանկային փորձ ունենալու դեպքում ուսուցումը կարող է լինել ավելի արագացված:Ինքնակենսագրականները պետք է ուղարկել hr@idbank.am էլեկտրոնային հասցեով։IDBank-ի թափուր աշխատատեղերին կարելի է ծանոթանալ այստեղ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 9853