Կառավարությունում քննարկել են 2024թ. պետբյուջեի նախագիծը

25.09.2023 | 18:19 Գլխավոր էջ / Նորություններ /
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:

Կառավարության հաղորդագրության մեջ ասված է.

«Նշվել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները: Պետբյուջեի ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են ՀՀ կառավարության ծրագրով սահմանված կապիտալ ծախսերին, հարկաբյուջետային քաղաքականության ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև  ՀՀ կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, ընդգծվել՝ տնտեսական աճի բարձրացմանը միտված բարեփոխումների իրականացման կարևորությունը:  Ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով այսօրվա քննարկումների արդյունքները»:
Դիտում՝ 1633

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW