ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտը նոր տնօրեն ունի
20.09.2023 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ /


ԳԱԱ-ից հայտնում են, որ ներկայացնելով ինստիտուտի 2023-2028 թթ. զարգացման ծրագիրը, Մերի Մանուչարյանը նշել է, որ ինստիտուտի նպատակային և թիրախային խնդիրներն են լինելու կադրային քաղաքականության կատարելագործումը, մրցունակ ծրագրերի իրագործումը, համագործակցության ընդլայնումը, ճանաչելիության ապահովումը, գիտական վարկանիշի բարձրացումը, գիտական արդյունքների միջազգայնացումը, OJS համակարգի ներդրումը և նոր գիտական ուղղություններով հետազոտությունների ծավալումը։
Մերի Մանուչարյանը ծնվել է 1982 թ-ին։ 2003 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005 թ-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2005-2009 թթ-ին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ասպիրանտ։ 2014 թ-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 2019 թ-ին՝ թեկնածուական ատենախոսությունների ղեկավարման ՀՀ ԲՈԿ–ի թույլատրություն, իսկ 2020 թ-ին՝ դոցենտի կոչում։
2005-2006 թթ-ին նա աշխատել է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ում՝ որպես տնտեսագետ։ 2011 թ-ից աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ որպես ասիստենտ, այնուհետև՝ դասախոս։ 2015-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: