ՖԻՆՔԱ Հայաստանը «Կանայք բիզնեսում» նախագծի շրջանակում մրցույթ էր հայտարարել կին արտադրողների համար՝ կարեւորելով կանանց դերը համայնքների եւ հայկական արտադրանքի զարգացման գործում։ՖԻՆՔԱ Հայաստանի կարեւորագույն առաջնահերթություններից է կին ձեռներեցներին եւ արտադրողներին աջակցելը եւ հզորացնելը, որին միտված կազմակերպությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է նախագծեր հատուկ կանանց համար։ Մրցույթին մասնակցեցին բոլոր այն կին արտադրողները, ում արտադրանքը կունենար նորարարական կոմպոնենտ, կլիներ եզակի իր տեսակի մեջ եւ կներկայացներ որոշակի արժեք իր համայնքում։ «Այս տարի մրցույթն անցկացվեց ապրիլ ամսին, որին մասնակցեցին ՀՀ բոլոր մարզերից եւ Երեւանից թվով շուրջ 200 կանայք։ Մի քանի փուլային քննարկումներից եւ ընտրությունից հետո, որն իրականացվել է ՀՀ շուկայում հայտնի մարքեթինգի մասնագետների մասնակցությամբ, վերջնական արդյունքում ընտրվեցին չորս կին արտադրողներ, ում աջակցեցինք իրենց սեփական արտադրանքը շուկա դուրս բերելու գործում՝ բրենդավորման, փաթեթավորման եւ առաջմղման առումով»,- ասված է հաղորդագրության մեջ։Նախագծի արդյունքում ընտրված շահառուներն են.1. Հասմիկ Ավետիսյան՝ «Դդմաշկի» (կարկանդակներ, խմորի 80%-ը բաղկացած է դդմից):2. Անահիտ Սարգսյան՝ «Green Queen» (մշակում եւ արտադրում է եզակի միկրոկանաչիներ):3. Հեղնար Պետրոսյան` «Գիսանե» (Gisaneh Jewelry ապրանքանիշ, որը ներկայացնում է արծաթյա զարդեր բնական ծաղիկներով՝ համադրված բնական քարերով)։4. Լուսինե Մանուկյան՝ «Ումպ» (ֆիտոթեյերի հավաքածու, պատրաստված ամենատարբեր բուսատեսակներից, որը արտադրվում է Հաղարծինում):ՖԻՆՔԱ Հայաստանը հիմնադրվել է 1999 թվականին որպես ոչ առեւտրային կազմակերպություն եւ ֆինանսական ծառայություններ է մատուցել ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին: Գործունեությունը սկսելով Երեւանում գտնվող մեկ գրասենյակից՝ ՖԻՆՔԱ Հայաստանը կարճ ժամանակում վերածվել է մի հաստատության, որը այսօր շուրջ 25 տարի ֆինանսական հասանելիություն է ապահովում 30 մասնաճյուղերով ամբողջ երկրում: Tweet Դիտում՝ 4045