Հոկտեմբերի 26-29-ը Երեւանում կանցկացվի Fintech360 միջազգային համաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ կազմակերպությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների ավելի քան 150 ներկայացուցիչներ: Յունիբանկից հայտնել են, որ համաժողովին փորձագետները կքննարկեն ֆինանսական ոլորտի թվային վերափոխման միտումները եւ ապագա տեխնոլոգիաները, ինչպես նաեւ նորարարությունները բիզնեսում արդյունավետ ինտեգրելու լավագույն փորձը:Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի եւ Kwikpay միջազգային վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում:Fintech360 ծրագրում ներառված են ելույթներ եւ պանելային քննարկումներ ամենաարդիական թեմաներով.• Հաճախորդների թվային պրոֆիլներ: Ինչպե՞ս է onboarding-ը լուծում թվային բիզնեսի խնդիրները:• Հաճախորդների հավատարմության կառավարում, բանկային էկոհամակարգեր եւ BNPL ծառայություններ:• Մոբայլ հավելվածներ՝ բրոքերային ծառայությունների եւ ներդրումների համար:• Open Banking եւ Open API:• Կիբերանվտանգություն եւ անձնական տվյալների պաշտպանություն:• Միջսահմանային դրամական փոխանցումներ եւ վճարումներ. նոր ռազմավարություններ:• Ինչպե՞ս է Web 3.0-ն ազդում թվային հասանելիության վրա: Բլոկչեյն եւ NFT շուկաների զարգացումը:• e-Commerce. հիմնական շարժիչ ուժը եւ աճի հեռանկարները:• ESG եւ անցում դեպի կանաչ ֆինանսներ, climate finance:• Թվային բանկ ՓՄՁ-ների համար:«Այս տարի Հայաստանը նշում է դրամի 30-ամյակը, եւ համաժողովի ընթացքում տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին կներկայացվի նաեւ ազգային արժույթի ստեղծման, ներդրման եւ զարգացման պատմությունը։Համաժողովի ծրագիրն ավանդաբար ներառում է գործնական եւ ժամանցային մասերը։ Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր ուղեւորություններ Հայաստանի տեսարժան վայրեր եւ, իհարկե, ազգային ճաշատեսակների համտեսում: Մշակութային ծրագրում ներառված է նաեւ հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ելույթը համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակի տոնակատարությանը»,- ասված է բանկի հաղորդագրությունում։Համաժողովի ծրագրի եւ գրանցման համար այցելել fintech360.io կայք:Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 11786