Ռուսաստանից Ադրբեջան դրամական փոխանցումները կրճատվել են 2 անգամ

13.09.2023 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #Ռուսաստան #դրամական փոխանցումներ
Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Ադրբեջան 2023 թվականի հունվար-հունիսին կազմել են $890,75 մլն, ինչը 1,8 անգամ պակաս է 2022 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից։

Հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների մեծ մասը կատարվել է Ռուսաստանից՝ $607,905 մլն (կրճատումը՝ 2,1 անգամ): Դա կազմել է ֆիզիկական անձանց կողմից կատարված բոլոր փոխանցումների 68,2%-ը (2022թ. հունվար-հունիսին տեսակարար կշիռը կազմել էր 80%)։

Երկրների առաջին հնգյակում, որտեղից ֆիզիկական անձանց կողմից փոխանցումներ են կատարվել Ադրբեջան, ներառված են նաեւ Թուրքիան՝ $70,674 մլն, ԱՄՆ-ն՝ $34,982 մլն, Մեծ Բրիտանիան՝ $17,372 մլն եւ Վրաստանը՝ $15,255 մլն։

2022 թվականին ֆիզիկական անձանց Ադրբեջան դրամական փոխանցումների ծավալը կազմել էր ռեկորդային $3 մլրդ 620,117 մլն՝ 2021 թվականի համեմատ աճելով 3,2 անգամ։
Դիտում՝ 4503
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW