ԿԲ․ Հայաստանի տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է
12.09.2023 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ triprated.ru

ԿԲ-ից հայտնել են, որ 2023թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով - 0.2%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել եւ օգոստոսի վերջին կազմել է 0.4%:
«Համաշխարհային տնտեսական ակտիվության նվազման ռիսկերն էականորեն ավելացել են: Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների եւ ծառայությունների գները մնում են բարձր: Հետեւաբար, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել հարաբերական զսպող դրամավարկային քաղաքականություն: Ֆինանսական խիստ պայմանների եւ համաշխարհային տնտեսական ակտիվության դանդաղման ներքո միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կշարունակեն ձեւավորվել ցածր մակարդակներում: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնանկումային ազդեցությունները կպահպանվեն»,- հայտնել են ԿԲ-ից։
Հաղորդագրությունում նշվում է, որ 2023թ. երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է՝ դեռեւս պահպանվելով բարձր մակարդակում: Տնտեսական աճին շարունակում են նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճերը: Վերջիններս կրում են տնտեսությունում պահպանվող ներքին եւ արտաքին բարձր պահանջարկի ազդեցությունները: Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունների, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության եւ դրամի արժեւորման պայմաններում գնաճին նպաստող բարձր պահանջարկը եւ գնաճային սպասումները որոշակիորեն նվազել են: Այդուհանդերձ, ծառայությունների եւ որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար դանդաղ տեմպերով:
«ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում եւ գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետեւ աստիճանաբար կավելանա եւ միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: