Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի տնտեսությունը վերջին 3 տարում աճել է մոտ 30 մլրդ լարիով՝ «մեծ թռիչք» կատարելով։Նա նշել է, որ Վրաստանում իրական տնտեսական աճը 2023 թվականի հուլիսին կազմել է 5,5%, իսկ 2023 թվականի հունվար-հուլիսին իրական ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 7,2%։Ըստ վարչապետի՝ այս արդյունքը «պետք է պահպանվի եւ էլ ավելի ամրապնդվի»։Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանի քաղաքացիների ավանդների ծավալը 2012 թվականին, երբ «Վրացական երազանք» կուսակցությունը եկավ իշխանության, կազմում էր մոտավորապես 2 միլիարդ դոլար եւ 2 միլիարդ լարի։«Այժմ այն 23 միլիարդ դոլար է եւ, եթե չեմ սխալվում, 22 միլիարդ լարի։ Բանկերում ավանդների ծավալն աճել է 10 անգամ. մարդիկ հարստանում են, ինչը նշանակում է, որ բիզնեսը զարգանում է, երկիրը զարգանում է, եւ, իհարկե, դա մեր ճիշտ քաղաքականության արդյունքն է, որը սկսել էր պարոն Իվանիշվիլին»,- ասել է Ղարիբաշվիլին։ Tweet Դիտում՝ 4392