Երեւանում տեղի կունենա «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» համաժողովը

11.09.2023 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ /
# «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» համաժողով
Հոկտեմբերի 10-ին Dvin Music Hall-ի տարածքում տեղի կունենա «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» ներդրումային եւ ֆինանսական համաժողովը։

Համաժողովը համատեղ կազմակերպում են Freedom Broker Armenia-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Այն նպատակ ունի փոխգործակցության հարթակ ստեղծել պետական մարմինների, բիզնեսի ներկայացուցիչների, լրատվամիջոցների եւ լայն հանրության միջեւ։

Համաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանում ներդրումային միջավայրի եւ կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների քննարկումը։ Լիագումար նիստին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի, տեղական եւ արտասահմանյան բիզնեսների եւ ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում նախատեսվում է նաեւ երեք պանելային քննարկում՝ «Ընկերությունների ներգրավումը կապիտալի շուկա», «Ներքին ներդրողի զարգացում», «Թվայնացումը՝ որպես ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային գործոն»։
Դիտում՝ 1317
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW