Կառավարությունը կսուբսիդավորի խաղող մթերող ընկերություններին

07.09.2023 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #խաղող մթերող
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2023 թ. խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները:

Առաջարկվում է իրականացնել աջակցության մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը խաղող մթերող տնտեսավարողներին վարկերը տրամադրել հետեւյալ պայմաններով՝ սուբսիդավորվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքի տարեկան 11 տոկոսային կետին համարժեք մասը, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի մայր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը, տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 60 ամիս մարման ժամկետ, վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 24 ամիս, մթերումների համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է խաղողի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 15-ը:

Խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում ՀՀ կառավարության կողմից 2023 թ. սեպտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը կտրամադրվի մինչեւ 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2022 թ.-ին արտահանված արտադրանքի արժեքը: 6000 տոննայից մինչեւ 9000 տոննան ներառյալ խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 5000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 1000 տոննայի դիմաց կտրամադրվի 30 մլն դրամի չափով սուբսիդավորում: 15000 տոննա եւ ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 10000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 5000 տոննայի դիմաց կտրամադրվի 250 մլն դրամի չափով սուբսիդավորում:
Դիտում՝ 1587
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW