Երեւան /Մեդիամաքս/. Վերջին տարվա ընթացքում Հայաստանում MegaPay համակարգի միջոցով կատարվել են մեկ միլիոնից ավել վճարումներ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են “Մեգա Պանտերա” ընկերությությունում, որին պատկանում է MegaPay վճարային համակարգը, այսօր կայացել է այն սպառողի պարգեւատրման արարողությունը, ով կատարել է միլիոներորդ վճարումը “ԱրմենՏել” օպերատորի (Beeline ապրանքանիշ) օգտին:“ԱրմենՏելի” վաճառքի գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը շնորհավորել է “Մեգա Պանտերա” ընկերությանը գործունեության առաջին տարեդարձի կապակցությամբ` նշելով, որ “մենք ուրախ ենք ունենալ այսպիսի վստահելի միջնորդ մեր եւ բաժանորդների միջեւ”: MegaPay վճարային համակարգն ունի մոտ 200 տերմինալ: Tweet Դիտում՝ 11361