Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2023թ. օգոստոսը 2022թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1% գնաճ:Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.0%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնանկում։Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 3.0% գնաճ:Մրգի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ․ օգոստոսի եւ 2023թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 3.3% գնանկում: Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 7.9%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնանկում:Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ գնաճը կազմել է 2.2%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում:Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 4.7%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 4.3% գնանկում:2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.2%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.1% գնանկում։ 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 4%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.3%։Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ գնանկումը կազմել է 21.6%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 1.5%: 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2023թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ սակագներն աճել են 3.6%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ`0.4%-ով:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1083