Evocabank-ն «Առաջնորդության բնույթը» համաժողովի հիմնական խոսնակ Ջոնի Պեդիի ելույթի գործընկերն է

05.09.2023 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #«Առաջնորդության բնույթը» համաժողով #Ջոնի Պեդի


Սեպտեմբերի 29-ին Հայաստանում տեղի կունենա «Առաջնորդության բնույթը» խորագրով 11-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը։ Այն կազմակերպվում է Cascade People & Business ընկերության կողմից  Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի աջակցությամբ։

Համաժողովի ընթացքում հանդես է գալու Keynote Speaker Joni Peddie-ն, ում ելույթի գործընկերն է Evocabank-ը։

Այս տարի «Առաջնորդության բնույթը» իր հարթակում կողջունի 350 մասնակիցների՝ ՄՌ մասնագետների, տեղական ու միջազգային կազմակերպություններից միջին եւ բարձր օղակների ղեկավար անձնակազմի, թրեյներների,  այսօրվա եւ վաղվա առաջնորդների:

Անդրադարձ է կատարվելու առաջնորդության թեմային, մասնավորապես՝ լայն քննարկումների կենտրոնում հայտնված առաջնորդության զարգացման եւ կիրառման այլընտրանքային ձեւաչափերին:

Համաժողովի շրջանակներում ելույթ են ունենալու համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակներ 8 երկրներից՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Լեհաստանից, Օմանից, Հորդանանից, Թունիսից, Ռուսաստանից, Սերբիայից եւ Հայաստանից։ Խոսնակները կկիսվեն առաջնորդությանը վերաբերող իրենց ոչ ստանդարտ եւ նորարար մոտեցումներով, տեղում կցուցադրեն առաջնորդության եւ սեփական ներուժի  զարգացման կոնկրետ կիրառական մեթոդիկաներ։

Մասնակիցները հնարավորություն կունենան փորձարկելու առաջնորդության պրակտիկայում մինչ այժմ չներկայացված այնպիսի տեխնիկաներ, ինչպիսիք են խորեոգրաֆիան եւ մարմնի կառավարումը, մեդիտացիան եւ ֆիթնեսը, այդ թվում՝ մենթալ, storytelling-ը, էներգիայի կառավարումը, շփումը ձիերի հետ, մարդու բոլոր զգայարանների հետ աշխատանքը եւ այլն։

Ակնկալիքները եւ նախատեսվող ծրագիրը մեկնաբանելիս միջոցառման կազմակերպիչ, Cascade People & Business ընկերության հիմնադիր, Հայաստանի ՄՌ Ասոցացիայի նախագահ Արփի Կարապետյանը նշել է․ «Այսօր առաջնորդությունը միջազգային հարթակներում ամենաքննարկվող թեմաներից է։ Այն, ինչով մեր համաժողովն է առանձնանում, առաջնորդման զարգացման այլընտրանքային մեթոդների համախմբումն է մեկ հարթակում։ Հրավիրել ենք իսկապես եզակի յոթ խոսնակների տարբեր երկրներից, որոնք  կկիսվեն առաջնորդման փնտրտուքի ճանապարհին իրենց գտած լուծումներով հատուկ համաժողովի ծրագրով նախատեսված վարպետաց դասերի ժամանակ: Փոփոխությունը, որ բերել ենք այս տարի, առաջնորդության ոչ ստանդարտ մոտեցումները բացահայտելու եւ կիրառելու հնարավորությունն է»:

«Առաջնորդության բնույթը» խորագրով 11-րդ տարածաշրջանային  համաժողովի ընթացքում բոլորիս սպասվում Է մեկ այլ կարեւոր իրադարձություն եւս․ ելույթ է ունենալու Joni Peddie-ն՝ Bouncing Forward™-ի հիմնադիր, հայտնի վարքագծային ռազմավար, միջազգային համբավ ունեցող պրոֆեսիոնալ խոսնակ, ով այդ օրը կկիսվի իր մեծ փորձով եւ գիտելիքներով։ Keynote Speaker Joni Peddie-ի ելույթի գործընկերն է Evocabank-ը։

Joni-ի նպատակն է օգնել մարդկանց բարձրացնել իրենց ներքին էներգիան ու ինքնավստահությունը: «Ես կիսում եմ պարզ, հասանելի գործիքներ, որոնք թույլ են տալիս մարդկանց իրենց մեջ զարգացնել սեփական ուժերին հավատալու համոզմունքը՝ «դու կարող ես», որի շնորհիվ նրանք ինքնուրույն կարողանում են հաղթահարել ցանկացած վատ իրավիճակ կամ մարտահրավեր»։

«Առաջնորդությունը պարբերաբար զարգացող հմտություն է, եւ այն տարիների ընթացքում էվոլյուցիա է ապրել՝ թիմերի ղեկավարման մեջ կարեւորագույն տեղ զբաղեցնելով: Կարծում եմ, բոլորս ունենք առաջնորդին բնորոշ հատկանիշներ, եւ այս կոնֆերանսը հիանալի առիթ կլինի, որ մեր մեջ արթնացնենք այդ «թաքնված առաջնորդին»։ Ուրախ եմ, որ Հայաստանում նմանատիպ նախագծեր են կազմակերպվում, իսկ մենք մեծ սիրով միանում եւ աջակցում ենք դրանց»,- նշել է Evocabank-ի Մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լյուսի Սարուխանյանը։
Դիտում՝ 1195
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW