«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին է նվիրաբերվել 3․500․572 դրամ։ Օգոստոս ամսվա ընթացքում Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ Idram.am կայքերով, երկու ընկերությունների տերմինալներով կատարվել է 3․500․572 հատ վճարում։ Իդրամն ու IDBank-ը հայտարարել են նաեւ հաջորդ ամսվա շահառուի անունը։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը կուղղվի «Հայքն աշխարհին» կրթական ծրագրին, որի նպատակն է Արցախի երիտասարդների համար ստեղծել հնարավորություն նախ ստանալ համապատասխան կրթություն, ապա, ապրելով Արցախում, աշխատել միջազգային կազմակերպություններում՝ հեռավար կարգով։ «Արցախի շրջափակման պայմաններում նման ծրագրերի իրականացումը խիստ կարեւոր է։ Մենք փորձում ենք ոչ միայն ապահովել երեխաների եւ պատանիների զբաղվածությունը կրթական որակյալ ծրագրերի միջոցով, այլեւ կտրել նրանց իրականությունից եւ զարգացման հեռանկար ապահովել։ Այսօր հնարավոր է, գոնե շարունակել առցանց կրթությունը եւ երիտասարդների զորեղացումը, ինչն էլ անում ենք շնորհիվ նաեւ աջակից կառույցների եւ կազմակերպությունների։ Այս տեսանկյունից անչափ կարեւորում ենք հատկապես «Մի դրամի ուժը» նախաձեռնության մեզ միանալը, քանի որ այսպիսով Իդրամից օգտվող մեր հայրենակիցները նույնպես իրենց ներդրումն են ունենում այս կարեւոր առաքելությանը՝ ընդամենը վճարումները Իդրամով կատարելով։ Ձեր կողմից կատարված ամեն վճարում եւս մեկ դրամ է ավելացնելու Արցախում շարունակական կրթությանը եւ զորեղացմանը»,- ասել է ծրագրի ղեկավար Մարինա Մալխասյանը։ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ ծրագրին միանալը պատահական չէ․ «Կրթական նոր տարին մեկնարկել է, եւ, ցավոք, արցախցի մեր հայրենակիցները ոչ միայն սննդի, օրվա հացի խնդիր ունեն, այլեւ՝ կրթության։ Բարեգործության միջազգային օրը ուրախ ենք հայտարարել, որ սեպտեմբեր ամսվա մի դրամներն ուղղվելու են «Հայքն աշխարհին» ծրագրին, որը, չնայած դժվարություններին, արցախցի պատանիների համար նոր հորիզոններ կբացի։ Իսկ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն աջակցել է 25-ից ավելի հիմնադրամի ու ծրագրի՝ հատկացնելով ավելի քան 138 մլն դրամ»։«Յուրաքանչյուրը կարող է դառնալ բարի կամքի դեսպան՝ բոլոր վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ Idram.am կայքով՝ առանց մեկ դրամ ավելի ծախսելու»,- ասված է հաղորդագրությունում:Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8294