EasyPay-ն Instagram Summit 2023-ի պաշտոնական գործընկերն է
05.09.2023 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ /


Manychat-ի կողմից կազմակերպված միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 3-4-ը բացառապես թվային տարբերակով։
«Instagram Summit 2023-ը համար մեկ թվային միջոցառումն է, որում ներկայացվելու են Ինստագրամի մոնետիզացիայի փորձված մեթոդներ, բիզնեսի առաջխաղացման ու ավելի շատ վաճառելու հնարքներ, ինչպես նաեւ արհեստական բանականության կիրառման տեխնիկաներ մարքեթինգի ու ավտոմատացման մեջ»,- ասված է հաղորդագրությունում:
Միջոցառումը ներառելու է 20-ից ավելի սեսիա, որոնց ընթացքում ոլորտի 15-ից ավելի հանրահայտ մասնագետ կկիսվի իր հարուստ փորձով ու հմտություններով։ Instagram Summit 2023-ի թվային լինելը թույլ կտա միանալ միջոցառմանը աշխարհի ցանկացած կետից։
«EasyPay ընկերությունը ուրախ է լինել նման մասշտաբային միջոցառման գործընկերը եւ հնարավորություն տալ ոլորտի մասնագետներին, սկսնակներին կամ պարզապես ոլորտով հետաքրքրված անձանց ձեռք բերել տոմսերն ավելի մատչելի արժեքով»,- նշված է EasyPay-ի հաղորդագրությունում:
Այս համաշխարհային միջոցառման տոմսերը հնարավոր է ձեռք բերել 20% զեղչով՝ մուտքագրելով ЕASYPAY պրոմո կոդը վճարման էջում։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: