ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Սաղաթել Հարությունյանի գրքի նոր հրատարակությունը
31.08.2023 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /


Առաջին անգամ «Ծիպիլին, Տիմբական եւ ծիծաղը» գիրքը տպագրվել է 1985 թվականին եւ անմիջապես դարձել երկրի փոքրիկ ընթերցասերների շրջանում ամենասիրված ստեղծագործություններից մեկը։ Հեքիաթ-վիպակը մի քանի անգամ վերատպվել է հայերեն եւ ռուսերեն։ Գրքի նոր պատկերազարդ հրատարակությունը հասանելի կլինի հանրապետության բոլոր գրախանութներում, ինչպես նաեւ այն կարելի է պատվիրել օնլայն:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքի նշանակալից ուղղություններից մեկը հանրապետությունում սոցիալական նախագծերին աջակցությունն է։ Ուրախ ենք, որ Newmag հրատարակչության հետ համագործակցության շրջանակում հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալու երիտասարդ սերնդի զարգացման գործում։ Այս յուրահատուկ եւ գունեղ գրքերը կդառնան մեր փոքրիկ ընթերցողների գրադարանների անբաժանելի մասը»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:
Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն էլ ասել է, որ գրքի ընտրությունը պատահական չէր.
« «Ծիպիլին, Տիմբական եւ ծիծաղը» հեքիաթ-վիպակը շուրջ 30 տարի շատ հայտնի է, եւ մենք որոշեցինք թարմացնել այն՝ գրքին համապատասխան ժամանակակից նկարազարդումներ մշակելով։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ՝ սիրված հայ հեղինակի գրքի նոր հրատարակությունը կրկին հայտնի կդառնա երիտասարդ սերնդի շրջանում»:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: