Յունիբանկն ավտոմատացրել է «Միկրո էքսպրես» անգրավ բիզնես վարկի հաստատման գործընթացը: Այսուհետ բիզնես վարկի տրամադրման վերաբերյալ նախնական որոշումը կարելի է ստանալ 5 րոպեում: «Փոքր բիզնեսը գնալով զարգանում է, եւ անընդհատ առաջանում է ազատ դրամական միջոցների պահանջ: Գումարը ձեռներեցներին պետք է հիմնական եւ շրջանառու միջոցների համալրման, արտադրության արդիականացման եւ այլ բիզնես նպատակների համար: «Միկրո էքսպրես» վարկը մշակված է հատուկ նման դեպքերի համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում:«Փոքր բիզնեսի վարկավորումն ունի իր առանձնահատկությունները, որոնք մենք հաշվի ենք առել Միկրո Էքսպրես վարկատեսակում: Այդ կերպ մեծացնում ենք վարկային միջոցների հասանելիության մակարդակը փոքր բիզնեսի համար՝ էապես տնտեսելով ոչ միայն ձեռներեցների ժամանակը, այլեւ ծախսերը»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։ Նշվում է, որ «Միկրո էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի ապահովվածության, ինչը նշանակում է, որ հաճախորդը չի կատարում նոտարական, կադաստրային եւ գրավի ապահովագրության հետ կապված ծախսեր:«Միկրո էքսպրես» բիզնես վարկը տրամադրվում է ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով մինչեւ 60 ամիս ժամկետով՝ սկսած 9.5% տարեկան տոկոսադրույքից: Վարկի գումարը կազմում է մինչեւ 5 մլն դրամ: Tweet Դիտում՝ 1923