Հայաստանում մսամթերք արտադրող առաջատար «Աթենք» ընկերությունն արդեն 5-րդ անգամ արժանացել է «Սպառողի ընտրություն» մրցանակին։ «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն այս մրցույթն իրականացնում է 2008 թվականից՝ նպատակ ունենալով ուսումնասիրել, թե հայ սպառողը մսամթերք գնելիս ընտրության ինչ նախապատվություն ունի։ Հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր բնակավայրերում՝ փոքր խանութներից մինչև սուպերմարկետներ։ Ըստ հարցման արդյունքների, «Աթենք»-ի արտադրանքը սպառողի շրջանում ամենահիշվողն է։ Հարցման մասնակիցները որպես կարևոր գործոն նշել են նաև արտադրանքի բազմազանությունն ու մշտապես նորություններով հանդես գալու փաստը։ Ըստ հարցումների՝ գյուղական բնակավայրերում և հատկապես փոքր խանութներում սեփականատերերը նախընտրում են վաճառել միայն «Աթենք»-ի արտադրանքը, իսկ ցանցային սուպերմարկետներում այն ամենաշատն է վաճառվում։«Հատկապես վերջին տարիներին մեր հարցումներում ամենաշատը նշվում է «Աթենք» բրենդը։ Ամեն անգամ հանրությունը նորից հաստատում է, որ «Աթենք»-ն ունի կայուն որակ։ Ընդ որում՝ յուրաքանչյուր ապրանքին հաջորդող նորը համով գերազանցում է նախորդին։ Պատահական չեմ համարում, որ սպառողը վերջին հինգ տարում իր ընտրությունը տալիս է «Աթենք»-ին։ Սա խոսում է որակյալ արտադրանքի մասին։ Ցանկացած ընկերության համար սպառողի գնահատականն ամենակարևորն է։ «Աթենք» ընկերությանը շնորհավորում եմ այս մրցանակի համար, մաղթում նորանոր հաջողություններ»,- նշել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի փոխնախագահ Արևիկ Խաչատրյանը։«Աթենք» ընկերությունը մսամթերքի շուկայում է արդեն 30 տարի։ Ազգային բրենդի զարգացման հիմքում վստահությունն ու թիմի նկատմամբ հավատն է ։ Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ստեփան Ճորուխյանը նշել է, որ սպառողի գնահատականն իրենց համար ամենակարևորն է։ «Սպառողի գնահատականը մեզ համար պարտավորեցնող է, հենց նրանք են մեր ոգեշնչման գլխավոր գրավականը, ու երբ ամեն տարի համոզվում ենք դրանում էլ ավելի պարտավորված ենք զգում ավելի մեծ ոգևորությամբ, էնտուզիազմով աշխատել։ Սա առաջին անգամը չէ, որ արժանանում ենք նման գնահատականի, բայց ամեն անգամ, երբ սպառողը մեզ ընտրելիս հաշվի է առնում համն ու որակը, համոզվում ենք, որ ճիշտ ուղու վրա ենք։ Ինչպես գիտեք, մենք ընդլայնում ենք մեր հնարավորություններն ու նոր գործարան ենք կառուցում: Այս փուլում սպառողի արձագանքը մեզ համար առաջնահերթ է։ Այս մրցանակը բոլորինս է՝ արտադրամասի աշխատակցից մինչև հաշվապահ և առաքիչ։ Շնորհակալ ենք, որ արդեն 30 տարի դարձրել եք մեզ Ձեր առօրյայի մի մասը»,- նշել է Ստեփան Ճորուխյանը։«Աթենք» ընկերությունից վստահեցնում են՝ շարունակելու են իրենց հաղթական երթը և սպառողին լավագույնս ներկայանալու համար՝ իրենց արտադրանքի հիմքում շարունակելու են պահել որակն ու ընտրության լայն հնարավորությունը։ Tweet Դիտում՝ 2744