Idplus-ում հասանելի է վառելիքի քարտերի գնման հնարավորությունը

29.08.2023 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idplus #վառելիքի քարտ
Idplus-ում արդեն հասանելի է Ran Oil ընկերությունից վառելիքի քարտերի գնման հնարավորությունը։ Վառելիքի քարտեր գնելիս կարելի է խնայել 10-20 դրամ յուրաքանչյուր լիտրի մեջ։

«Վառելիքի քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մուտք գործել Idplus հավելված, ապա գլխավոր էջում կամ կատալոգում սեղմել «Գնել վառելիքի քարտ» կոճակը, որտեղ կարտացոլվի վառելիքի երեք տեսակ՝ ռեգուլյար, պրեմիում եւ դիզել։ Վառելիքի անհրաժեշտ տեսակն ընտրելուց հետո կարելի է ծանոթանալ գնացուցակին անմիջապես բացված նոր էջում։ Հնարավորություն կա ընտրելու 20-ից մինչեւ 120 (խնայել 10 դրամ) կամ 120 լիտրից ավելի (խնայել 20 դրամ) վառելիքի քարտ: Անմիջապես գնացուցակում կարելի է տեսնել, թե որքան գումար կխնայվի՝ վառելիքի քարտը գնելով հենց Idplus-ից։

Համապատասխան տարբերակն ընտրելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գնել քարտ», որով հնարավոր է վճարել Ran Oil-ի ցանկացած կետում։

Idplus-ում գնված վառելիքի քարտերով հնարավոր է կիսվել ընկերների հետ՝ փոխանցելով քարտն ամբողջությամբ կամ նշել, թե քարտից որքան կարող են օգտագործել։ Սա թույլ է տալիս նաեւ ավելի հարմար ու պարզ տարբերակով պլանավորել ամսական ծախսերը՝ հստակ իմանալով, թե որքան գումար է ծախսվել մեքենաների վառելիքի լիցքավորման վրա»,- ասված է Idplus-ի հաղորդագրությունում:
Դիտում՝ 12187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW