Գրենական պիտույքներ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղերի» ավելի քան 500 փոքրիկ շահառուներին

29.08.2023 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #«ՍՕՍ-Մանկական Գյուղեր»
Նոր ուսումնական տարվան ընդառաջ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի՝ Երեւանում բնակվող դպրոցահասակ շահառուները ստացել են գրենական պիտույքներ:

Հիմնադրամի կազմակերպած ամենամյա դրամահավաք-արշավին միացել էր նաեւ Բիբլոս Բանկ Արմենիան, որն ունի հանձնառություն հնարավորինս նպաստելու ամենատարբեր կրթական ծրագրերի։

Հիմնադրամի՝ Երեւանում իրականացվող Ընտանիքների ամրապնդման ծրագրի ավելի քան 500 շահառու երեխաների համար ձեռք են բերվել գրենական պիտույքներ, եւ փոքրիկներն արդեն պատրաստ են սեպտեմբերի 1-ին։

«Բիբլոս Բանկ Արմենիան ուրախ է համագործակցել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի հետ՝ երեխաների խոցելի խմբի ամենահրատապ կարիքները հոգալու համար։ Կրթությունը միակ իրական խթանն է մարդու եւ հասարակության կյանքի որակի բարելավման համար, այս նախաձեռնությամբ եւս վերահաստատում ենք Հայաստանում կրթության զարգացմանը նպաստելու մեր խոստումը»,- ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Շատ կարեւոր է Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կրթական կարիքները հոգալու համար կազմակերպված արշավին միանալու նախաձեռնողականությունը։ Հուսով ենք՝ այս քայլն ավելի սերտ համագործակցության սկիզբ կդառնա Բիբլոս Բանկ Արմենիայի եւ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի միջեւ»,- նշել է հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը:
Դիտում՝ 5417
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW