Միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթն ամփոփել է 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին շնորհելով երկու պատվավոր մրցանակ: Այսպես՝ ARARAT-ը իր համահոտային շարքի ARARAT Cherry-ով հաղթող է ճանաչվել «Նորարարություններ» եւ «Արտադրանքի լավագույն ներկայացում» անվանակարգերում։ «ARARAT-ը իր համահոտային շարքով Հայկական կոնյակին հաղորդում է բացառապես նոր հարթություն` բացելով նրա համար լիովին նոր հնարավորություններ՝ սպառման նոր եղանակներ եւ նոր լսարան»,- ասված է մրցանակաբաշխության հայտարարության մեջ։ Միավորելով ոլորտի լավագույն մասնագետներին՝ գիտնականներից մինչեւ համտեսողներ, «Just Drinks Excellence Awards» մրցույթը տարեկան դիտարկում է հազարավոր հայտեր աշխարհի տարբեր երկրներից։ ARARAT-ի համահոտային շարքը մեկնարկել է 2019 թվականին եւ ներառում է հետեւյալ տեսականին՝ ARARAT Apricot, ARARAT Coffee, ARARAT Cherry եւ բոլորովին վերջերս թողարկված ARARAT Honey-ն։ «ARARAT-ի համահոտային նորարարական շարքը նպատակ ունի ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավելու նոր սպառողների։ Երեւանի կոնյակի գործարանի մասնագետների եւ ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետեւողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն եւ ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձել են եւ արդեն մի քանի տարի պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Դրա մասին են վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության հաշվետվությունները»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 8700