Telcell համակարգը “Մեդիամաքսին” շնորհավորել է Banks.am պորտալի նոր տարբերակի գործարկման առթիվ

17.12.2008 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը “Մեդիամաքս” գործակալությանը շնորհավորել է Banks.am /“Ֆինանսական Հայաստան”/ ինտերնետային պորտալի նոր տարբերակի գործարկման կապակցությամբ:

“Շնորհավորում եմ “Մեդիամաքս” գործակալության հիմնադիրներին եւ աշխատակիցներին Banks.am /”Ֆինանսական Հայաստան”/ պորտալի նոր տարբերակի գործարկման կապակցությամբ, որը Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայի լուսաբանման բնագավառում մասնագիտացած անվանի եւ պահանջարկ վայելող ռեսուրս է: Դա պատասխանատու աշխատանք է, որը պահանջում է բարձր արհեստավարժություն, նվիրում եւ անընդհատ ինքնակատարելագործվելու ձգտում: Կայքի նոր տարբերակի գործարկումը եղավ հաստատումն այն բանի, որ “Մեդիամաքսը” չի պատրաստվում սահմանափակվել ձեռքբերածով”,- ասել է “Թել-Սել” ՓԲԸ մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը:

Դիտում՝ 13335

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW