Հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.4%-ով
25.08.2023 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ArmTravel

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 0.5%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 17.2%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 23%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 14.9%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3.5%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3.6%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի փոփոխություն չի արձանագրվել:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 62.6%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 62.1%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 63%-ով:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: