Հայկական հրուշակեղենը կարտահանվի Եվրամիության երկրներ
21.08.2023 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ fpprt.ru

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից ձեռնարկված երկարատեւ բանակցությունների արդյունքում Եվրոպական հանձնաժողովի առողջապահության եւ սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանն ընդգրկել է Եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում:
ՍԱՏՄ-ից հայտնել են, որ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի եւ/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք (սննդամթերք, որը պարունակում է ինչպես բուսական ծագման, այնպես էլ կենդանական ծագման վերամշակված արտադրանք):
Նշվում է, որ որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաեւ իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: